Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Փետրվար / 2021 : 11-05

Երևանի տարբեր հատվածներում իրականացվել են անհնազանդության ակցիաներ

Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Փետրվարի 25-ի առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ակցիայի մասնակիցները փողոցներ են փակել:

Մասնավորապես, փակվել են Մյասնիկյան պողոտայի մի հատվածը, Ազատության պողոտան:

Ցուցարարները որոշ ժամանակ փակ են պահել նաև Հերացի փողոցը: Ոստիկանները Հերացի փողոցից քաղաքացիների են բերման ենթարկել: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաների մասին հայտնել է «Հայրենիքի փրկության շարժման» «Ֆեյսբուք»-ի էջը: 

Փետրվարի 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այդ օրվանից սկսած անցկացվելու են «նոն-ստոպ» անհնազանդության ակցիաներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: 

Դիտվել է 12412անգամ
Վերջին լուրեր