Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Փետրվար / 2021 : 13-27

Եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, բանակը կմտնի Երեւան. քաղաքագետ

Եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, իսկ այս իշխանության միակ լծակն ուժն է, բանակը կմտնի Երեւան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ի՞նչ է նշանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը

ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ ասված է «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:

Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է պարզ բան, բանակը պահանջում է կառավարության հրաժարականը եւ զգուշացնում, որ թույլ չի ոստիկանական ուժի կիրառում, որովհետեւ կանգնած է ժողովրդի կողքին։

Ավելի պարզ բացատրեմ, եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, իսկ այս իշխանության միակ լծակն ուժն է, բանակը կմտնի Երեւան։ Հաջորդ քայլով ոստիկանությունը վայր կդնի վահանները։

Կա երկու ճանապարհ․

- կամ կառավարությունն այսօր հայտարարում է իր հրաժարականը,

-կամ մարդիկ մտնում են կառավարության շենք ու ինքնուրույն են Քաղաքական Դիակին  հանում իր կաբինետից, իսկ ոստիկանությունը դիմադրություն ցույց չի տալիս։

Վերջ»,- գրել է նա։

Դիտվել է 17025անգամ
Վերջին լուրեր