Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Փետրվար / 2021 : 22-02

Քաջարանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել

Սիրելի՛ հայրենակիցներ, երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը պահանջում է քաղաքացիական բարձր իրավագիտակցություն։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել  Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։

Նա մասնավորապե գրել է․

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող իրեն սպառած անձը ի զորու չէ սթափ գնահատել դրությունը և կամովին վայր դնել իշխանությունը, ավելին, իր ոչ ադեկվատ գործելակերպով կարծես փորձում է երկիրը տանել նոր ցնցումների, հրահրել քաղաքացիական բախումներ, ժողովրդի ու բանակի միջև ընդհարումներ։

Սա անթույլատրելի, ազգադավ քաղաքականություն է։ Վստահ եմ որ ժողովուրդը սթափ կգնահատի իրավիճակը և կկանգնի Հայոց բանակի կողքին։

Անձամբ ճանաչելով Օնիկ Գասպարյանին` համոզմունք եմ հայտնում, որ նրա քայլերը բխում են մեր պետականության, բանակի ու ժողովրդի շահերից և կոչ եմ անում միասնաբար սատարել ՀՀ Զինված ուժերին, դիմագրավել մեր երկրին պատուհասած չարիքը»։ 

Դիտվել է 23286անգամ
Վերջին լուրեր