26 / Փետրվար / 2021 : 11-24

Անկարան հիմա Մոսկվային պահանջներ է ներկայացնում ընդհուպ Հայաստանի ներքին հարցերի առնչությամբ․ քաղաքագետ

«ՄԻ փոքր էլ Թուրքիայի արձագանքի առումով: Ուղղակի ապշելու է մտածողությունը, թե Թուրքիան Հայաստանում որեւէ մեկի աջակցություն հայտնելու դեպքում ունենալու էր դա ուղիղ անելու կամ ասելու հիմարություն:

Ըստ այդմ, «ռազմական հեղաշրջում» դատապարտելու միջոցով Փաշինյանին աջակցություն հայտնելու հայաստանյան որոշ մեկնաբանությունները մեղմ ասած կարող են գոյություն ունենալ միայն թուրքերի հիմարության կանխավարկածով: Ես չունեմ այդպիսի կանխավարկած:

Միեւնույն ժամանակ, Թուրքիայի արրձագանքի առաջնային նպատակը անշուշտ Փաշինյանի դեմ ընդդիմության ձեռքին խաղաքարտ տալը չէ: Թուրքիայի համար դա փոքր խնդիր է եղել եւ առավել եւս փոքր է Կովկասում հաստատվելուց հետո:

Թուրքիայի հայտարարության գլխավոր հասցեատերը անշուշտ նրա հետ ռեգիոնալ «համասեփականատեր» Ռուսաստանն է:

 

Թուրքերը գիտեն, որ Հայաստանում չի կարող տեղի ունենալ այդ մասշտաբի քաղաքական արտառոց զարգացում առանց Ռուսաստանի իմացության: Եվ քանի որ նրանք այլեւս Ռուսաստանին պարտադրել են իրենց ներկայությունը Կովկասում, այժմ փորձում են ակնարկել, որ առանց իրենց Ռուսաստանը ռեգիոնում չպետք է անի որեւէ քայլ, որ հատվածում էլ լինի:

Կանի Ռուսաստանը, թե չի անի, սա արդեն հարցի մյուս կողմն է, բայց գործնականում այլեւս փաստ է, որ Ռուսաստանը անկարող է եղել զսպել Թուրքիայի մուտքը Կովկաս եւ Անկարան հիմա Մոսկվային պահանջներ է ներկայացնում ընդհուպ Հայաստանի ներքին հարցերի առնչությամբ»:

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է 18525անգամ
Վերջին լուրեր