ԱԻՆ-ը երեկ Նորաշենից 28 կոնտակտավոր է տեղափոխել. փոխնախարար

Ընդհանուր առմամբ ԱԻՆ տրանսպորտային միջոցներով հաշվետու ժամանակահատվածում տեղափոխվել է 855 կոնտակտավոր, որոնից 28-ը տեղափոխվել են երեկ, Նորաշեն համայնքից: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
Հարությունյանը փոխանցեց, որ ԱԻՆ-ը սերտորեն համագործակցում է պետական այլ գերատեսչությունների հետ, մասնավորապես 24-ժամյա կապ կա Ոստիկանության ու Առողջապահության նախարարության հետ: