Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Փետրվար / 2021 : 13-31

Զինվորականների համար իրենց պատվից բարձր բան չկա

«Նիկոլ Փաշինյանը զինծառայողների հավելավճարների բարձրացման հարցը հիշեցնելիս անուղղակի ակնարկում էր, որ իր «լավությունը» չի ընկալվել։

Նույնը վերաբերվում է գեներալի ուսադիրների «շնորհմանը»։

Իրեն թվում է, թե գեներալ-լեյտենանտի կամ գեներալ-գնդապետի կոչումը «ծննդյան նվերի» կամ որ ավելի վատ՝ «անձնական երաշխիք ստանալու» պես մի բան է։

Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, որ մարդիկ ժամանակին զինվորականի մասնագիտություն ընտրելիս առաջնային կերպով սոցիալական երաշխիքներ չէին պահանջում, այդ մարդկանց համար առաջնահերթը գաղափարի մարտիկի իրենց առաքելությունն է։

Եթե դա այդպես չլիներ, ապա զինվորականները տասնամյակներով իրենց բնակավայրերից հեռու չէին ծառայի, ընտանիքներին Մատաղիս, Ջրական (Ջեբրայիլ) կամ Նոյեմբերյան չէին տեղափոխի։

Սոցիալական երաշխիքները կարևոր են, բայց զինվորականների համար իրենց պատվից բարձր բան չկա»։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյան

Դիտվել է 12742անգամ
Վերջին լուրեր