Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Փետրվար / 2021 : 00-06

Գագիկ Գինոսյանը չընտրվեց Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ․ ընտրվեցին Վահագն Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանը

Այսօր՝ փետրվարի 26-ին, կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որտեղ հանձնաժաղովի հինգ անդամները՝ Արամ Սուքիասյանը, Նունե Հախվերդյանը, Աղասի Թադևոսյանը, Վահե Գևորկյանցը և Սամվել Մարտիրոսյանը ամփոփել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների 2 (երկու) թափուր տեղի համալրման մրցույթի համար ներկայացրած հայտերի ուսումնասիրման գործընթացը և քվեարկությամբ որոշել հաղթողներին:

 

Քվեարկության արդյունքում Հանձնաժողովը ընդունել է Վահրամ Մարտիրոսյանին և Վահագն Թևոսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշում: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:

Հիշեցնենք, որ հայտատուները չորսն էին, Վահագն Թևոսյանը, Վազգեն Ավետյանը, Վահրամ Մարտիրոսյանը և Գագիկ Գինոսյանը: Նշենք, որ պարոն Գինոսյանը «Ազգային գույներ» հաղորդաշարի շրջանակներում անդրադարձել էր մրցույթին: Տեսանյութը՝ ստորև:

Author's cover photo
Ամսաթիվ 27 / Փետրվար / 2021 : 00-06
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 74152անգամ
Վերջին լուրեր