Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Փետրվար / 2021 : 16-06

Ժիրինովսկին կանխատեսում է Հայաստանում իշխանափոխություն

Վլադիմիր Ժիրինովսկին կանխատեսել է, որ առաջիկա օրերին Հայաստանը կարթնանա նոր քաղաքական ռեժիմով՝ ռազմական հեղաշրջումից հետո:

Նման հայտարարություն նա արել է «Комсомольская правда»-ի հետ զրույցում:

«Նիկոլ Փաշինյանը կամ կփախնի Հայաստանից կամ կթաքնվի ԱՄՆ դեսպանատանը, կամ էլ մեկ այլ բան: Սակայն փոփոխությունն անխուսափելի է»,-ասել է նա:

Ժիրինովսկին նաև հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանը պետք է որոշում կայացնի, ոչ թե բանակցություններ վարի:

Դիտվել է 50926անգամ
Վերջին լուրեր