Կրեմլը՝ «Իսկանդեր»-ի առնչությամբ Փաշինյանին սխալ զեկուցելու վերաբերյալ

Կրեմլը մեկնաբանել է տեղեկություններն` այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
«Շատ կարևոր է, որ այս հարցում ճշմարտությունը վերականգնված է»,- նշել է Դմիտրի Պեսկովը։
Փաշինյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր»-ը ժամանակին չօգտագործելու վերաբերյալ: Նա նշել էր` այդ հրթիռները կամ չեն պայթել, կամ պայթել են միայն 10 տոկոսով:
ՌԴ ՊՆ-ն այս հայտարարության հետ կապված տարակուսանք էր հայտնել` միաժամանակ տեղեկացնելով, որ ԼՂ-ում «Իսկանդեր» չի օգտագործվել:
ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը: Այս հարցը պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ