01 / Մարտ / 2021 : 19-21

Նախկինում մարդիկ ստիպողաբար էին մասնակցում միտինգներին․ Խաչատուր Սուքիասյան

Առաջին հերթին մոռանում ենք հարաբերությունների նախկին ոճերը, անցնում ենք նորին։ Այս մասին ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանն՝ անդրադառնալով հարցին, թե քանի մարդ է ապահովել այս միտինգին։

«Նախկինում ստիպողաբար էր, այս երեք տարիներին մարդիկ իրենց գիտակցությամբ են առաջնորդվում»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը։

Հարցին թե «Սիլ կոնցեռնի» աշխատակիցները գիտակցաբար եկել են այս հանրահավաքին՝ նա պատասխանեց, որ տեղյակ չէ, թե «Սիլ կոնցեռնից» ովքեր են եկել, բայց գիտի որ «Սիլ կոնցեռնում» առաջադեմ մտածողությամբ մարդիկ են աշխատում։

Հարցին, թե ինչու իր խմանու՝ Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնած չէ՝ նա պատասխանեց, որ ոչ մեկի կողքին կանգնած չէ։ «Ես ունեմ միտք, ունեմ պատկերացում, թե Հայաստանն ինչ ձևով պետք է զարգանա, բոլոր իմ բարեկամներին հարգում եմ, և պարոն Ծառուկյանին, և Նիկոլ Փաշինյանին, բայց ես Խաչատուր Սուքիասյանն եմ, որը ունի իր միտքը, իր պատկերացումը, իր կարծիքը։

Հայաստանի Հանրապետությունը պետք է խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների շարքով գնա, շղթայված, ոչ մի րոպե չպետք է կանգնի»։

 

Դիտվել է 26717անգամ
Վերջին լուրեր