02 / Մարտ / 2021 : 10-50

Վերսկսվել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները

«Վերսկսվել են որոնողական աշխատանքները,- այս մասին yelaket.am-ը տեղեկացավ  ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսել են 4 ջոկատով՝ Հադրութի շրջանում, Վարանդայի(Ֆիզուլի) և Ջրականի(Ջեբրայիլ) ուղղություններում:

Նշենք, որ փետրվարի 15-ից որոնումները դադարեցվել էին ադրբեջանական կողմի պահանջով:

Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների արդյունքում հայտնաբերվել են 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ»:

Դիտվել է 6243անգամ
Վերջին լուրեր