02 / Մարտ / 2021 : 20-07

Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը  զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը

«Այստեղ խնդիրը միայն Օնիկ Գասպարյանի անձը չէ, նրա և բանակի շուրջ համախմբած զինվորականները չեն։

Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և սրանց նմանները զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը։

Այն բանակի, որի ոչնչացման ցանկության մասին այդքան խոսում են Թուրքիայում և Ադրբեջանում։

Կորցնելու ենք արտաքին վտանգներին դիմակայելու վերջին ամրոցը։

Այսօր առավել քան երբևէ, այս իշխանության վտանգավորությունը գիտակցող, նրա դեմ հանդես եկող բոլոր ուժերը պետք է կտրուկ քայլերի գնան. չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավորությունն է։
Վերջապես գործել է պետք»։

Հենակետ վերլուծական կենտրթնի ղեկավար Տիգրան Աբրահամյան

Դիտվել է 15424անգամ
Վերջին լուրեր