Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մարտ / 2021 : 13-47

Եթե ​​Փաշինյանը պատասխանատվություն ունի Հայաստանի համար, նա պետք է հեռանա. Զատուլին 

Եթե ​​Նիկոլ Փաշինյանի մոտ գեթ մի կաթիլ պատասխանատվություն է մնացել Հայաստանի ճակատագրի համար, նա պետք է հեռանա: Այս մասին «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում ասել է ԱՊՀ գործերով Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:

«Եթե Փաշինյանի մոտ մնացել է պատասխանատվության գեթ մի կաթիլ Հայաստանի հանդեպ, որին նա հավատարմության երդում է տվել երեք տարի առաջ, նա պետք է հեռանա, որպեսզի հասարակության մեջ դեռ վստահություն վայելող մարդիկ հաղթահարեն նրա ստեղծած քաոսը։ Պարոն Փաշինյանը մեղադրում է ցանկացած մեկին՝ սկսած ռուսական հրթիռներից մինչև երկրում մնացած հայ զինվորականները, իրեն պատասխանատու չհամարելով Հայաստանի և հայ ժողովրդի ամենամեծ, ամենադժվար պարտության համար», - ասել է Պետդումայի պատգամավորը:

Նրա խոսքերով՝ այսօր Հայաստանը կրկին հայտնվում է լուրջ վտանգի առաջ։ Երկիրը գնում է դեպի քաղաքացիական պատերազմ: Եվ դա հրահրում է ոչ այլ ոք, քան նա, ով հրավիրում է այս հանրահավաքները, մինչդեռ ինքը ոչ մի բան չի արել աղետը կանխելու համար:

«Էլ ի՞նչ պետք է պատահի Հայաստանում, որպեսզի մարդիկ եզրակացություններ անեն այս կառավարության որակի մասին»,- տարակուսանք է հայտնել Զատուլինը։

Դիտվել է 8858անգամ
Վերջին լուրեր