Պետք է վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների կիրառմանը․ նախարար

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնվաիրուսով վարակվածների թվի աճ է նկատվում և խնդրեց առողջապահության նախարարությանը ներկայացնել վերջին տվյալները։
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ 2922 հետազոտությունից 490-ը դրական են եղել, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է։
«Հաջորդ շաբաթ այս թիվը կավելանա։ Պետք է վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների կիրառմանը։
Առաջիկա օրերին մարտի 8-ի հետ կապված շարժի ավելացում ենք ունենալու և՛ առևտրային կենտրոններում, և՛ հյուրատներում։
Տրանսպորտում, առևտրային կենտրոններում վերահսկողությունը պետք է խստացվի»,-նշեց նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ այսօր վերսկսում են 2 հիվանդանոցների ծավալման աշխատանքները։
Ավանեսյանը անդրադարձավ նաև պատվաստանյութերի ձեռբերմանը։