Ես ունեմ լրջագույն կասկածներ. տեղի ունեցածը շատ է նման ծրագրավորված պարտության. Քոչարյան

Արցախյան երկրորդ պատերազմում պարտությունը նման է ոչ թե ռազմական անհաջողության, այլ հատուկ ծրագրված գործողության՝ իրականացված Հայաստանի իշխանությունների կողմից։ Այդ մասին ռուսաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ես ունեմ լրջագույն կասկածներ. տեղի ունեցածը շատ է նման ծրագրավորված պարտության։ Ինչի՞ համար է արվել դա, պետք է քննեն պատկան մարմինները։ Մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ մի բան այնպես չի արվել», - ասել է նա։
Քոչարյանի խոսքով՝ իշխանությունները ոչ միայն ողջամիտ, այլև, ընդհանուր առմամբ, ոչ մի կասկածի որևէ պատասխան չեն տվել:
«Նորմալ չէ, երբ իշխանությունները չեն կարողանում հասկանալի բացատրություններ տալ: Օրինակ, ինչու պատերազմի 3-րդ օրը դադարեցվեց զորահավաքի հիմնական բաղադրիչը` Զինված ուժերի համալրումը: Ինչու փոխարինվեցին փորձառու ռազմական սպաները, գեներալները, գնդապետները կամ հեռացվեցին պատերազմից առաջ. հոկտեմբերի 19-ին ինչու չընդունեց Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ 4-րդ օրը իմանալով, որ պատերազմը պարտվելու է», - ասել է Քոչարյանը:
«Դրանք հաղորդում են այն հանցագործությունների մասին, որոնցով հետաքննող մարմինները պետք է զբաղվեն: Դրդապատճառները պետք է ուսումնասիրեն հետաքննող մարմինները: Պատասխանների բացակայության դեպքում կարող է առաջ գալ ցանկացած ենթադրություն», – նշել է Քոչարյանը։
Քոչարյանը հավելել է, որ ռազմական վերլուծաբանների կարծիքով հայկական բանակը համարվում էր Հարավային Կովկասում լավագույններից մեկը։