Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները մարտի 6-ին հանրահավաք են անելու ՊՆ շենքի մոտ՝ ի աջակցություն ԳՇ պետի
ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները մարտի 6-ին, ժամը 13:00-ին հանրահավաք են անելու ՊՆ շենքի մոտ՝ ի աջակցություն Գասպարյանին․
«ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողներ, սիրելի զինակիցներ, բոլորիդ հրավիրում ենք հանրահավաքի՝ սատարելու մեր հրամանատար Օնիկ Գասպարյանին ու Հայոց Բանակին։
Հանրահավաքը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մուտքի մոտ։
Սիրելի հայրենակիցներ, Հայոց Բանակի վետերաններ, նախկին ծառայողներ լիահույս ենք, որ դուք նույնպես կմիանաք հրավիրված հանրահավաքին։ Մենք պետք ենք այսօր մեր Բանակին, մեր հրամանատարին։ Սիրով կսպասենք ձեզ շաբաթ օրը ՊՆ մուտքի մոտ։
Ոտքի կանգնենք, թիկունք լինենք մեր Բանակին»,-նշված է Վահագն Շուշանյանի Facebook-յան էջում: