Սակայն այսօր մենք բախվել ենք այլ իրականության. Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել և կից գրառում արել․
«Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է
Եվ երբ բարձրանանք Եռաբլուր՝ խոնարհվելու, խնկարկելու Սպարապետի անվան, սխրանքի առաջ, հիշելու ենք նրա անցած հերոսական ուղին, նրա հզոր, անկեղծ կերպարը, ․․․և անհնար է չհիշենք նրա լքված արձանը Շուշիում։
Նայելու ենք մեր շուրջը՝ մեր որդիների անթիվ, անհամար, թարմ շիրիմներին, և «ինչու»-ների պատասխանը դեռևս չամրագրած՝ այն վստահ համոզմունքն ենք ունենալու, որ եթե այսօր նա լիներ մեզ հետ․․․, իրադարձությունները կընթանային այլ հունով։
Սակայն այսօր մենք բախվել ենք այլ իրականության:
Եվ մեր պա՛րտքն է շարունակել պայքարը հանուն հայի, Հայաստանի ու Արցախի լինելիության՝ հավերժ վառ պահելով Վազգեն Սարգսյանի, այս լուսանկարից մեզ նայող մեր լուսահոգի ընկերների, հանուն Հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած բոլոր քաջ հայորդիների հիշատակը»։