06 / Մարտ / 2021 : 12-03

 Ռոբերտ Քոչարյանին սուրճ է տվել դուստրը, ոչ թե հյուրանոցի բազում աշխատակիցները

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ֆեյսբուքյան էջը կիսվել է մի օգտատիրոջ գրառումով, որտեղ նշված է, որ շատերն են զարմացել այն հանգամանքի վրա, որ Ռ.Քոչարյանին սուրճ է մատուցել դուստրը, ոչ թե աշխատակիցները։

«Շատերի մոտ տեսա, որ հաճելիորեն զարմացել էին Քոչարյանի մամլո ասուլիսի ժամանակ, նրան իր դստեր կողմից սուրճ տալու հանգամանքի վրա։ Այնինչ Կոնգրես հյուրանոցում բազում աշխատողներ կային, ովքեր կարող էին դա անել։ Սա նորմալ է։

Ինձ համար ուրիշ բան էր զարմանալի. Ես դեմքով Քոչարյանի աղջկան չէի ճանաչում։ Միայն կրտսեր որդուն գիտեմ դեմքով, էն էլ վերջերս եմ իմացել, դատական պրոցեսներից հետո լրագրողների հետ հանդիպումների շնորհիվ։ Ի դեպ. Սերժ Սարգսյանի աղջիկներին էլ դեմքով չգիտեմ։

Նիկոլի ողջ ընտանիքի զգեստապահարանը առաջին օրվանից գիտեմ։

Ինչու՞ ա էդպես։

Որովհետև Նիկոլը իր ընտանիքը մտցրեց քաղաքականություն, շոուներ, լայվեր, Տիկ Տոկեր և այլն»,-նշված է գրառման մեջ։

Դիտվել է 171219անգամ
Վերջին լուրեր