06 / Մարտ / 2021 : 18-14

Հայտնաբերվել է ևս երկու աճյուն

Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացրել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններում: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն։

Հայտնաբերվել է ևս երկու աճյուն:

Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 8-ին:

Զինադադարից հետո հայտնաբերված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը 1490 է:

Դիտվել է 13113անգամ
Վերջին լուրեր