Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Մարտ / 2021 : 09-06

Սերգեյ Բեզրուկովը բեմում սրտի կաթված է ստացել

Ռուս դերասանի կերպարանափոխության տաղանդի մասին, որը նրա համար քիչ էր մնում` ճակատագրական դառնա, պատմել է նրա ընկեր ու գործընկեր Դմիտրի Դյուժևը:

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովն այնքան է խորացել դերերից մեկի մեջ, որ քիչ է մնացել մահանա հանդիսատեսի աչքի առաջ։ Գաղտնի կուլիսային միջադեպի մասին հայտնի է դարձել ՏՎՑ հեռուստաալիքի եթերում։

«Իմ հերոսը» հաղորդման ժամանակ Դմիտրի Դյուժև հիացմունքով խոսել է Սերգեյ Բեզրուկովի մասին: «Բրիգադա» սերիալի գործընկերը պատմել է այն պահերից մեկի մասին, երբ Սաշա Բելովի դերակատարը թատերական ներկայացման ժամանակ սրտի նոպա է ունեցել:

Դյուժևի խոսքով՝ նա ոչ մի անգամ բեմի վրա Բեզրուկովի պես դերասանի չի հանդիպել։

«Սերյոժան կարող է մեռնել հանդիսատեսի աչքի առաջ, նա նույնիսկ սրտի նոպա է ունեցել բեմի վրա, քանի որ նա այդ ամենի մեջ է ու դրանից քչին չի համաձայնում», – հայտարարել է Դյուժեւը:

Ինքը՝ ժողովրդական արտիստը, չի հերքել գործընկերոջ խոսքերը՝ նշելով, որ ապրում է թատրոնով։

Ավելի վաղ 47-ամյա Բեզրուկովը խոստովանել էր, որ առողջական խնդիրներ ունի։

Հայտնի դերասանն ասել է նաև, որ թատրոնն իրեն մեծ կինոյի պես եկամուտներ չի բերում։ Բայց նա շարունակում է բեմ դուրս գալ, քանի որ այնտեղ հատուկ հոգեկան վերելք է ապրում։

Դիտվել է 36259անգամ
Վերջին լուրեր