Ձեր քնքուշ ու բարի տեսակը պարտավորեցնում է մեզ լինել ավելի ուժեղ․ Սեյրան Օհանյան

Սիրելի՛ մայրեր, կանայք և քույրեր, շնորհավորում եմ բոլորիդ Կանանց տոնի կապակցությամբ։
Դուք ընտանիքի, ազգի հոգին եք, որ, ապրելով յուրաքանչյուրիս սրտում, կյանքը լցնում է սիրով ու հույսով և նոր սխրանքի թևեր տալիս։
Ձեր գեղեցիկ ներկայությամբ դուք զարդարում եք մեր առօրյան, ոգեղեն կերտվածքով՝ ներշնչում, իսկ ձեր քնքուշ ու բարի տեսակը պարտավորեցնում է մեզ լինել ավելի ուժեղ։
Խաղաղություն, երջանկություն եմ ձեզ մաղթում և հավատ՝ հանուն վաղվա հաղթանակների։
Սեյրան Օհանյան