Մարտի 9-ի աստղագուշակ
Խոյ
Խոյերի համար օրը հաջող է, ներդաշնակ, ստեղծագործական: Լավ հեռանկարներ կան սիրո մեջ, հատկապես նախկին հարաբերությունների վերականգնման և թարմացման: Միևնույն ժամանակ, հանգամանքները կակնարկեն նախկին մարտավարության փոփոխության անհրաժեշտության մասին: Հնարավոր է չեզոքության ուժգնացում, շարժունության թուլացում: Կաճի հետաքրքրությունը ջանքերի արժեքի և գործողությունների ցանկալի արդյունքի նկատմամբ:
Ցուլ
Ցուլերին օրը կհիշեցնի հասունացած վերակառուցման մասին, կարող է շատ հոգեկան և ֆիզիկական էներգիա խլել: Հնարավոր է ի հայտ գա նոր աշխատանք, որը կպահանջի ձեր անձնական մասնակցությունը: Կարող է սրվել համբերատարության, համառության, դիմացկունության, ինչ-որ վարպետության տիրապետելու, օրվա նոր ռեժիմի հարցը: Կոնկրետ նախաձեռնություններից ավելի լավ է խուսափել, մինչև չպարզվեն առաջադրանքի պայմանները:
Երկվորյակ
Երկվորյակների համար օրը դրական է և հուսադրող: Տրամադրությունն ավելի լավատեսական կդառնա, քանզի ճակատագիրը հավելյալ ժամանակ է տալիս սիրո, ստեղծագործության և փորձարկման համար: Անհանգստության և գաղտնի տագնապի առարկա կարող է դառնալ նյութական հարցը: Ակտուալ են թեմաները՝ կապված ունեցվածքի, բիզնեսի, պաշարների պաշտպանության հետ: Ոմանք ինքնակամ իրենց վրա կվերցնեն ուրիշների գործառույթները:
Խեցգետին
Խեցգետինների մոտ հնարավոր են հաջող ձեռքբերումներ: Աճում է փոխհատուցում, անսպասելի նվեր, նախկին ներդրումներից տոկոսներ ստանալու հավանականությունը: Շատերին կսկսի ավելի ուժգին անհանգստացել նյութական հարցն ընդհանրապես, այդ թվում՝ ֆինանսական ապագան: Եթե ծրագրում եք տնտեսական քաղաքականության փոփոխություն կամ բիզնեսի բացում, կարևոր է բացառել շտապողականությունը:
Առյուծ
Ի շահ Առյուծների այսօր կաշխատի անձնական գրավչությունը: Բնածին հմայքին ավելացնելով անթերի ճաշակ, սիրալիրություն և լավ շարժուձև՝ հեշտությամբ կարելի է հասնել ձեր ուզածին: Բոլոր Առյուծները բնազդորեն կզգան, թե երբ է պետք ավելացնել կամ կրճատել հեռավորությունը շրջապատողների հետ: Օրը հարմար է սիրային հանդիպումների համար, հաջող է որակյալ հագուստի և կոսմետիկայի ընտրության համար:
Կույս
Կույսերը կարող են հույս ունենալ սիրո և ստեղծագործության մեջ փորձարկումների և որոնումների շարունակության, իսկ պրակտիկ գործերում ժամանակն է մտածելու ավելի արդյունավետ ռազմավարության մասին: Կարող է ուրվագծվել վաստակելու հեռանկար ծանոթ ոլորտում, սակայն նոր պայմաններով: Սեփական գործ ունեցող Կույսերին չի խանգարի մտածել բիզնեսի աստիճանաբար ընդլայնման մասին: Կարող եք նաև բարեկեցությունը պահպանել հաջող ներդրումների շնորհիվ:
Կշեռք
Կշեռքներին չի հաջողվի կանգնեցնել հարաբերություններում փոփոխությունների գործընթացը: Կարող է ձգձգվել բաժանման, դատական հայցի, ունեցվածքի բաժանման գործընթացը, արգելքների հանդիպել աշխատանքային կամ ամուսնական պայմանագրի կնքումը: Ամուր կապող օղակ կարող է մնալ սերը և համակրանքը, ստեղծագործական ծրագիրը, ընդհանուր երեխաների առկայությունը: Աստղերը հիշեցնում են, որ այսօր ավելի լավ է մի շարք հարցեր ուղղեք ձեզ:
Կարիճ
Կարիճներին սպասվում են փոփոխություններ կյանքի ռիթմում, ծառայողական պարտականություններում, գործընկերների հետ հարաբերություններում, հնարավոր է մրցակցության սրում աշխատանքային, ստեղծագործական միջավայրում: Կարող է կարևոր լինել ֆինանսական ասպեկտը, ռեսուրսների և եկամուտների բաշխումը: Ընդհանուր բյուջեն և դերերի դասավորությունը կարևոր են ամուսնության մեջ: Կարևոր է ընկերներին թշնամիների չվերածել:
Աղեղնավոր
Աղեղնավորներին կարող է պարգևատրում սպասվել նախկին նվաճումների համար, կարող է վերադառնալ նախկին հայտնիությունը: Կարելի է հաջողության հույս ունենալ տնից հեռու: Միևնույն ժամանակ, իրադարձությունների զարգացումը աստիճանաբար կավելացնի հոգսերը: Կարող է ուրվագծել առօրյա զբաղմունքների, բուժական գործընթացների նոր փուլ: Հնարավոր է ավելի մեծ ուշադրություն պահանջի աշխատանքային կամ ստեղծագործական նախագծի նյութական հիմքը:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին օրը կօգնի վերադառնալ յուրօրինակ գաղափարին՝ կապված տան, ստեղծագործության, անձնական կյանքի կամ երեխաների հետ: Հնարավոր է փոքրիկ շահում կամ նախկին ներդրումներից տոկոսների ստացում: Ավելի փորձառու և շրջահայաց Այծեղջյուրները կքաղեն իրենց հեռատեսության օրինաչափ պտուղները: Կարող են ավարտվել մի շարք բարդ աշխատանքներ տանը կամ գրասենյակում: Իրավիճակը հուշում է ջանքեր գործադրելու նոր ուղղություններ:
Ջրհոս
Ջրհոսների հաջողությունն ուղղակիորեն կախված է հանրությանը դուր գալու ունակությունից: Անձնական կյանքում կարող են թելադրող լինել զուգընկերոջ քմահաճույքները: Օրը հարմար է լսարանի, հաճախորդների մոտ ձեր ճանաչվածության ամրապնդման համար: Պերճախոսության պակասը կլրացնի արտիստիզմը, հումորի զգացումը, ժամանակով փորձված իմիջը: Չնայած արտաքին հաջողություններին՝ շատերը կարող են հակվել նստակյաց կյանքի:
Ձկներ
Ձկների համար այսօր հաջողությունն անբաժանելի է կազմակերպվածությունից: Նույնիսկ սիրելի գործը կարգապահություն կպահանջի: Ակտուալ է վարպետության նոր մակարդակ անցնելը: Ստեղծագործական և գործնական մտահղացումները հավելյալ հղկման կարիք կզգան: Անցյալի կրկնության և հետագա աճի համար խթան կարող է լինել կայուն եկամուտը: Ծնողներին խորհուրդ է տրվում չափավոր խստություն դրսևորել երեխաների նկատմամբ: