09 / Մարտ / 2021 : 10-56

«Լադոկներ» են մայրաքաղաքի նույնիսկ ամենակենտրոնական փողոցներում

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երևանի փողոցների փոսերն արդեն ամաչելու տեղիք են տալիս: Տարածաշրջանում ամենավատ ճանապարհներն ունեցող Հայաստանում հիմա էլ «լադոկներ» են մայրաքաղաքի նույնիսկ ամենակենտրոնական փողոցներում, նման փոսեր ու նման փողոցային վիճակ ես չեմ հիշում:

Չեմ հասկանում, ինչ՞ եք սխալ արել, որ ասֆալտը նման ձևի քանդվել է, կամ լավ, ո՞նց կարելի է գոնե արագ ու ժամանակավոր լուծումներ չտալ, նույնիսկ դուք ինքներդ ձեզ չե՞ք հայհոյում այդ փոսերի մեջ հայտնվելուց հետո, լավ, ամոթ չի՞, որ Մասիվի շուկայի փողոցում, Սեբաստիա փողոցում, Տերյան փողոցում և այլուր ուղղակի խրամատներ են»:

Դիտվել է 10611անգամ
Վերջին լուրեր