Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Մարտ / 2021 : 12-12

Արսեն Թորոսյանը, մանուկ հասակից դետեկտիվ ֆիլմերով ներշնչված, ստեղծել է անօրինական խմբակներ

Նարեկ Մանթաշյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Թերթի խմբագիրը, ով ողջ կյաքում կոմպրոմատներ հորինելով փող է աշխատել, հիմա բնականաբար դրական է վերաբերվում այն փաստին, որ իր կառավարության անդամը, ներկայում Կառավարության աշխատակազմի ղեկավար արսեն թորոսյանը, մանուկ հասակից դետեկտիվ ֆիլմերով ներշնչված, ստեղծել է անօրինական խմբակներ, ովքեր հետևել են իրենց օպոնենտերին, կոմպրոմատներ հավաքել, ինչպես նաև ապահովել են արսենի անվտանգությունը ենթադրյալ վտանգից իրավապահների հետ...

Սա դեռ ամենը չէ, այս երկարագլխիկը այս իր ստեղծած բանդայի անդամերին (ովքեր, ի դեպ, նախկին իրավապահ համակարգի ծառայողներ են) գրանցել է բուժհաստատություններում տարբեր հաստիքների՝ մասնավորապես Նորքի Սուր Վարակիչ բուժհիմնարկում:

Նախ ուզում եմ ասել, որ քաղաքական օպոնենտների նկատմամբ նման լկտի մեթոդով կոմպրոմատների հավաքագրումը բարոյական չի, բայց ես ձեզ բարոյականությունից ոչինչ չեմ ասի, ձեր տեսակի համար դա խորթ զգացողությունա:

Իսկ իրավական առումով.

1. Հայաստանում արգելված է մասնավոր հետախույզի ինստիտուտը

2. Մարդկանց անձնական կյանքի և գաղտնիքի անվտանգության իրավունքը խախտվում է

3. Պաշտոնական դիրքի չարաշահում է համարվում , երբ մարդկանց ստիպում եք հրամանագրել անձանց ինչ ինչ հաստիքների, որոնք իրենց պարտականությունները չպիտի կատարեն, փոխարենը ծառայեն վերադասին

4. Պետական հաստատությունում անաշխատ վճար կատարել անձանց և առանց նրանց բուն գործառույթի կատարման վճարել աշխատավարձ, դա պետական միջոցների մսխում է...

Ամփոփելով՝ Այս ճղճիմ սրիկաները, և մարդկային և իրավական տեսանկյունից անցում են բոլոր կարմիր գծերը ու դեռ խոսում են ու փնովում այլո՞ց...»։

 

Դիտվել է 9412անգամ
Վերջին լուրեր