Մինչև Երևանը վերցնելը Ադրբեջանը գերիների հարցը տանել-բերելու է. Թևան Պողոսյան
Գերիների հարցն ինքն իրեն չի լուծվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը:
«Շատ հետաքրքիր ձևով սկսել են մանիպուլացնել գերիների հարցը՝ ասելով.
«Այ, մի բան խոսենք, խնդիրը չի լուծվի»: Գերիների հարցը ինքն իրեն չի լուծվելու. կամ պիտի ձևավորենք գերիների այնպիսի պաշար, որոնցով ստիպված է լինելու Ադրբեջանը բոլորը բոլորի դեմ փոխանակել, կամ ձևավորենք համաշխարհային այնպիսի սանկցիոն դաշտ Ադրբեջանի դեմ, որ փորձի վերադարձնել, այլ պարագայում չի վերադարձնի: Ինչո՞ւ վերադարձնի: Ալիևը Զանգեզորն է ուզում, ասում է՝ Երևանն էլ է իմը, մինչև Երևանը վերցնելը ինքը այս հարցերը տանել-բերելու է»,- ասաց նա:Թևան Պողոսյանն անդրադարձավ նաև նոր պատերազմի վտանգի մասին Կառավարության հայտարարություններին:
«Արդյո՞ք կառավարությունը համարում է, որ պատերազմն ավարտվել է. իրենք չէին ասո՞ւմ՝ հրդադար է, դա նշանակում է՝ պատերազմը չի ավարտվել, պատերազմով մեզ վախեցնում եք, մանիպուլացնում եք, որ ի՞նչ»,- նշեց նա: