10 / Մարտ / 2021 : 20-21

Մարմնավաճառներ Շուշի չեն այցելել. Արցախի ԱԻՆ-ը հերքում է

Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունն առ այն, թե իբր Ստեփանակերտից 2 մարմնավաճառ, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք և ադրբեջանցի զինծառայողների հետ զբաղվել մարմնավաճառությամբ, բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի:

Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

«Դեպքի բացահայտման առթիվ իրականացվել է համապատասխան հետաքննություն, համագործակցելով նաև Արցախում խաղաղապահ առաքելությամբ ռուսական զորակազմի հետ:

Վստահեցնում ենք, որ սոցցանցերի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը հերյուրանք են և ապատեղեկատվություն:

Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել ապատեղեկատվություն և զգացմունքային թեմաներ պարունակող գրառումներին և չտարածել այն»,- նշել է Հունան Թադևոսյանը:

Դիտվել է 35325անգամ
Վերջին լուրեր