11 / Մարտ / 2021 : 10-10

Ինչպե՞ս է անցել գիշերը Բաղրամյան պողոտայում․ Իշխան Սաղաթելյանը տեսանյութ է ներկայացրել

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակը. մի խումբ քաղաքացիներ շարունակում են փակ պահել պողոտան, նրանք, կրակի շուրջ հավաքված, երգում են հայրենասիրական երգեր:

«Էս տեսակ մարդիկ մաքրելու են մեր երկիրը դավաճաններից, արմատախիլ են անելու նիկոլիզմը և կառուցելու են իսկական ազգային պետություն: Հոգնել չկա, նահանջել չկա, հիասթափվել չկա, հետքայլ չկա. մենք միասին քշելու ենք այս չարիքի կառավարությանը, որևէ մեկը թող չկասկածի: Մենք շարունակում ենք գիշերել Բաղրամյան պողոտայում: Ամեն ինչ դեռ առջևում է»,- ասել է Սաղաթելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտվել է 36878անգամ
Վերջին լուրեր