11 / Մարտ / 2021 : 10-20

Որոնողական աշխատանքներն իրականացվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններով

 

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են 2 ջոկատով՝ Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններով:

Նշենք, որ զինադադարից հետո այդ աշխատանքների արդյունքում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն, որից 6-ը երեկ՝ մարտի 10-ին:

Դիտվել է 5235անգամ
Վերջին լուրեր