11 / Մարտ / 2021 : 10-43

Ո՞վ է աջակցել, որ Մարալը գերությունից ազատ արձակվի

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Մարալի լուսանկարը և կից գրառում արել՝ շնորհակալություն հայտնելով այն կազմակերպություններին, որոնք նպաստեցին Մարալի՝ գերությունից ազատմանը։

«Երեկ Ստամբուլ-Բեյրութ չվերթով Մարալը հասավ իր որդիներին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ արեցին՝ հրապարակային և ոչ հրապարակային, որպեսզի այս խիզախ կինը ազատվի գերությունից։

Շնորհակալություն ՌԴ դաշնային խորհրդի նախագահին, Լիբանանի կառավարությանը, Լիբանանի Կարմիր Խաչին, Լիբանանի ՀՅԴ կառույցին, Արման Թաթոյանին, Սիրանույշ Սահակյանին, ռուսաստանաբնակ իմ լավ բարեկամ Արայիկ Բաղդասարյանին (կներես Արա ջան, չէի կարող չասել) եւ մի քիչ էլ ինձ։

Եթե էսպես միակամ աշխատենք, մեր մյուս ռազմագերիների և գերեվարված կանանց դեպքում ևս կհաջողենք։

Երբ երեկ Ստամբուլի ժամանակով 9 անց 30 Մարալը նստեց Բեյրութ տանող ինքնաթիռը, և ինձ արդեն Մոսկվայից տեղեկացրին, որ այլևս ամեն ինչ ապահով է, ես գրեցի՝ «մեր աղոթքները էս պահին քեզ հետ են Մարալ», - գրել է նա ֆեյսբուքում։

Դիտվել է 38324անգամ
Վերջին լուրեր