Կարին Տոնոյանի նոր գրառումը
«Մենուա, Սարդուր... իմ տնկած ազնվացեղ ծառի անկոտրում ճյուղեր... Մենս, որդուդ ծնունդով ծնունդդ շնորհավոր, քանզի դու շարունակվում ես Սարդուրիս մեջ, ապրում նրա մեջ, երազում նրա երազանքներով:
Աչքերիս մեջ միշտ վառ կպահեմ նախորդ մարտի 11-երի քո անմոռաց հայացքը, ու միշտ այս օրը այդ հայացքով կնայեմ Սարդուրիս...
Մենս, իմ լույս, իմ իմաստ, վերջին խոսքերդ՝ ճտերիս լավ կպահես, իմ ապրելու միակ իմաստն են հիմա...
Լավ կպահեմ, կտամ այն ամենը, ինչ դու էիր երազում... բալիդ ծնունդը նորից շնորհավոր, բալես»:
Կարին Տոնոյան