11 / Մարտ / 2021 : 12-34

Կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, հնարավոր չէ փորձաքննություն իրականացնել․ Առողջապահության նախարար

Մենք արդեն չունենք փորձանմուշներ, որոնք որ մեկ անգամ չեն փորձաքննվել: Կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են և դրանցից ԴՆԹ անջատելն ու փորձաքննություն անցկացնելը բավական բարդ գործընթաց է: Մենք կապի մեջ եք միջազգային այլ բարձրակարգ ինստիտուտների հետ, նրանց փորձագետների հետ:

Հիմա աշխատում ենք այդ մնացած, շատ բարդ փորձաքննությունների վրա և տեսնենք, թե ինչ արդյունք կունենանք: Կունենանք իհարկե մի փոքր թիվ, որը չենք կարող անջատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման մասին:

Լրագրողի ճշտող հարցին՝ դա արդյո՞ք նշանակում է, որ շարունակելու է անհայտ մնալ, թե ում մարմիններն են դրանք, նախարարը դրական պատասխան տվեց. «Այո, կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում չի հաջողվի դրանց փորձաքննությունն անացկանցել»:

Թե ինչ կլինի այդ մասունքների ճակատագիիրը, Ավանեսյանն ասաց, որ չի կարող այս պահին ասել:

Դիտվել է 24893անգամ
Վերջին լուրեր