Նախարարը եղբայրական գերեզման կառուցելու խոսակցությունների մասին
Այսօր լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ կլինեն Արցախում զոհված զինծառայողների մասունքներ, որոնք հնարավոր չի լինի պարզել, թե ում են պատկանում, քանի որ դրանք այնքան վնասված են, որ հնարավոր չի լինի փորձանմուշ անցկացնել:
Նախարարը չգիտի, թե ինչ է լինելու այդ մասունքների ճակատագիրը:
Լրագրողները նախարարին փոխանցեցին մտահոգությունը, որ այդ մասունքների մեջ կարող են լինել նաև ադրբեջանցիների մասունքներ, ուստի եղբայրական գերեզմանում նրանց հուղարկավորելն ընդունելի չի լինի:
Նախարարն ասաց, որ նման խոսակցություն բացարձակ չկա, նման գաղափար կառավարությունում չի քննարկվում: