11 / Մարտ / 2021 : 15-20

Աշոտ Փաշինյանն աշխատանքի կանցնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որոշել է աշխատանք գտնել։Այս մասին գրում է Irakanum.am-ը, ում տեղեկությունների համաձայն՝ Աշոտ Փաշինյանը ցանկություն է հայտնել աշխատանքի անցնել «Նոր տուն» խանութների ցանցում՝ սպասարկման բաժնում։

Սա արվում է նրա համար, որ ՀՀ «հպարտ» քաղաքացիներին ցույց տան, թե իրենց որդին հավասար է բոլորին, պետական պաշտոնի չի նշանակվում, չնայած որ և քայլել է և ի տարբերություն իշխանական տարբեր տրամաչափի չինովնիկների, ծառայել է բանակում։

Կայքը փորձել է մեկնաբանություն ստանալ «Նոր տուն» խանութների ցանցից, որը գրանցված է «Բարսիս» ՍՊԸ-ի ներքո, սակայն կայքում նշված հեռախոսահամարն ու թեժ գիծ կատարված զանգերը մնացել են անպատասխան։ 

Irakanum.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Նոր տուն» խանութների ցանցից, որը գրանցված է «Բարսիս» ՍՊԸ-ի ներքո, սակայն կայքում նշված հեռախոսահամարն ու թեժ գիծ կատարված մեր զանգերը մնացին անպատասխան։

Նշենք, որ Աշոտ Փաշինյանը, ով նախորդ տարի ամռանն էր բանակից զորացրվել,վերջին շրջանում հայտնվեց հասարակական ուշադրության կենտրոնում իր հագուկապի պատճառով։

Դիտվել է 157725անգամ
Վերջին լուրեր