11 / Մարտ / 2021 : 15-52

Մարալ Նաջարյանի ամուսինը դեռ գերության մեջ է

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չորսամսյա գերության սարսափից վերջապես ազատվել է Մարալ Նաջարյանը, նրա ամուսինը դեռ գերության մեջ է, ինչպես մեր բազմաթիվ եղբայրներ։

Քաղաքակիրթ աշխարհն ու միջազգային հանրություն կոչվածն այդպես էլ միայն հայտարարութունների մակարդակով է խնդրին անդրադառնում, համարժեք պատիժ` պատերազմական բազմաթիվ հանցագործություններ գործած Ադրբեջանին ու Թուրքիային չի լինի, քանի դեռ մենք թույլ ենք որպես պետություն և դա պարտադրել չենք կարողանում, և սա միայն իշխանության խնդիրը չէ, այլ բոլորիս, միասնական պետք է ուժեղանանք ու հասկանանք ցավոտ ճշմարտությունը, որն անգամ իրավունքի գերակայության սկզբունքի այս դարում առավել քան կենսունակ է. ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր...»։

Կարդացեք նաև՝

Ո՞վ է աջակցել, որ Մարալը գերությունից ազատ արձակվի 

Հրապարակվել է ադրբեջանական գերությունից ազատված Մարալի առաջին լուսանկարը 

Դիտվել է 40538անգամ
Վերջին լուրեր