Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Մարտ / 2021 : 16-06

«Դոլմաս կծեցին»․ «Դոլմամա» ռեստորանի տեր

«Դոլմամա» ռեստորանի տերը՝ Ժիրայր Ավանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դոլմաս կծեցին. Հարկադիրով են գալու արդեն»:

Ավանյանը մանրամասներ չի հայտնում, սակայն նրա էջում արձագանքներից կարելի է հասկանալ, որ Հարկադիր կատարողը ստիպում է ազատել տարածքը:

«Դոլմամաին մոտիկ չգաք, այ բետոնապաշտ, անպատմություն, հարկադիրով հարց լուծող քրդի շներ: Ո՞վ եք Արա դուք: Քառակուսի մետրով ծախեցիք քաղաքս, ՀԵՐԻՔԱ էլի, զզվացրիք: Ասեք հասկանամ թուրքերից ինչով եք տարբերվում: Ժիրայր Ավանյան ջան, կողքիդ ենք չմտածես»,-գրել է Հայկ Բիանջյանը:

«Դոլմաման միայն ռեստորան չէ, այլ՝ մի ամբողջ մշակույթ, և այդ մշակույթը պետք է պահպանել ամեն գնով: Նշեմ, որ այդ ուղղությամբ տարվում են ինտենսիվ աշխատանքներ: Սիրելի երևանցիներ, հետագա ընթացքի մասին ձեզ կտեղեկացնեմ»,-գրել է մեկ այլ օգտատեր:

Դիտվել է 47092անգամ
Վերջին լուրեր