Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Մարտ / 2021 : 16-25

Հայաստանում բուժաշխատողների շրջանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը

Հայաստանում բուժաշխատողների շրջանում մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը: Հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նա հիշեցրեց, որ նախարարի հրամանով հաստատված են այն ռիսկի խմբերը, որոնք առաջնահերթ պատվաստվելու են: «Արդեն մեկնարկել է բուժաշխատողների շրջանում պատվաստման գործընթացը, քանի որ բուժաշխատողները համարվում են առաջնագծում աշխատող անձինք: Մնացած ռիսկի խմբերը ևս կենթարկվեն պատվաստման՝ կամավոր սկզբունքով»,-ասաց նա:

 

Աշխատանքներ են տարվում նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ՝ բնակչության որոշակի տոկոսի համար պատվաստանյութեր ձեռք բերելու համար:

Աբովյանը վստահեցրեց, որ պատվաստումների արդյունքում բարդություններ չկան, պատվաստանյութը կողմնակի այլ ազդեցություններ չի ունեցել: Պատվաստումներն իրականացվել են շատ հանգիստ, առանց որևէ խնդրի: Պատվաստումն իրականացվում է երկու դեղաչափով:

Հայաստանում պետպատվերի շրջանակում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կունենան ռիսկի խմբում ներառված քաղաքացիները։ Պատվաստումները լինելու են կամավորության սկզբունքով: Հնարավորություն կունենան պատվաստվել տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդները:

Դիտվել է 8061անգամ
Վերջին լուրեր