Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Մարտ / 2021 : 18-08

Բրիտանական ընկերությունը Արցախում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ 

Արցախում ականների չեզոքացման աշխատանքներով զբաղվող «HALO Trust» ընկերությունն իրականում հետախուզական գործողություններ է իրականացրել ու տվյալները փոխանցել թուրքերին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը, հավելելով, որ տեղեկությունները ստացել է մի քանի ժամ առաջ՝ ֆիզիկական անձի կողմից, ուստի դրանք փոխանցել է իրավապահներին՝ ստուգելու իսկությունը։ 

Ըստ նրա՝ «HALO Trust» ընկերությունն աշխատում է բրիտանական բարեգործական կազմակերպության անվան տակ, որն էլ թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը։ Հենց դրանով է պայմանավորված եղել 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կողմից Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքներով անցնելը։

«Արցախում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։ Վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այս ընկերությունն իրականացրել է հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում»,- ասել է Ավագյանը՝ չբացառելով նաև, այլ տիպի ինֆորմացիոն արտահոսքերի հնարավորությունը։

 

«Ցանկացած բան հնարավոր է։ Այս ընկերության վերաբերյալ պետք է ստուգում իրականացվի։ Այս կազմակերպությունը հիմնադրվել է բրիտանական խորհրդարանի անդամ և բրիտանական բանակի գնդապետ Քոլին Քէմբլ Միթչելի կողմից 1988 թ-ին, ինչպես հասկանում եմ, փաստորեն նա բրիտանական հետախուզության հետ է աշխատել»։

Արդյոք կազմակերպության գործունեությունն Արցախում կդադարեցվի, թե ոչ, չի կարող ասել՝ կորոշեն ԱԱԾ-ն, ԱՀ նախագահը և պատշաճ մարմինները, եթե տեղեկությունները համապատասխանեն իրականությանը։

«HALO Trust» ընկերությունը խոշոր կազմակերպություն է, որը գործել է մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում, Վրաստանում, Աֆրիկական երկրներում։

Դիտվել է 34241անգամ
Վերջին լուրեր