Ծեծկռտուք ֆեյքերի ՊՈԱԿ-ում՝ Դանիել Իոաննիսյանի մասնակցությամբ
Փաստինֆո-ի ունեցած տեղեկություններով քիչ՝ առաջ Դանիել Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել է Հանրային կապերի ՊՈԱԿ և խուլիգանական կերպով հարձակվել ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա։
Առավոտյան ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր կատարել, որում մի քանի դրվագ էր պատմել պատերազմի օրերին Իոաննիսյանի հակահայկական գործունեությունից։
Ինչպես մեզ հաջողվեց տեղեկանալ՝ Դ. Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել է Աֆրիկյանի աշխատավայր՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով։ Խուլիգանական խումբը սկսել է հայհոյել և հարվածել Ռաֆայելին և նրա գործընկերներին։
Դեպքը տեղի է ունեցել Օրբելի փողոցի վրա, հնարավոր է տեսախցիկներից որոշները ֆիքսած լինեն միջադեպը։