Գորիս-Կապան ճանապարհը դեռ նախորդ տարվանից պատրաստել են հանձնելու թշնամուն
Տաթև Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Թեև իշխանությունները ամեն կերպ մանեւրում են, մանիպուլացնում քաղաքացիներին, բայց պետք է հաշվի առնել մեկ պարզ բան: Դեռ անցյալ տարվանից Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհ էին սարքում, որը եղանակային վատ պայմանների պատճառով դեռ ավարտին չի հասցվել և Տաթևի համայնքապետ՝ Մուրադ Սիմոնյանի խոսքով մոտ մեկ ամսվա աշխատանք կա իրականացնելու վերջանականապես շահագործման հանձնելու համար:
Այսինքն ստացվում է, որ այն տեղեկությունը, որ մեզ համառորեն տրամադրում են և շարունակաբար կրկնում, որ ներկայիս ճանապարահատվածի 47 կիլոմետրը չի մտնում ՀՀ տարածքի մեջ , դեռ որոշված է եղել նախորդ տարի և ակտիվ շինարարական աշխատանքներ են արվել:
Այցելե՛ք Տաթև քանի դեռ Գորիս-Կապան ճանապարհի 12 կիլոմետրը չեն հասցրել սարքել, քանի որ դրանից հետո Տաթևը կդառնա սահմանամերձ։
Անդառնալի կորուստները շարունակվում են։
Հ.Գ․ Գորիս-Կապան ճանապարհի տարբեր հատվածներում, մայրուղուց ընդամենը 50-100 մետրի վրա ադրբեջանական հենակետեր են տեղակայված, որտեղ ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ սահմանապահ զորքերը որևէ ձևի ծառայություն չեն իրականացնում։Նրանք պարզապես չկան
Իշխանությունը դա սպառնալիք չի համարում ՀՀ-ի կամ ՀՀ քաղաքացու համար, կարևորը նիկոլ հեյդարովիչի համադասարանցու ղեկավարած ոստիկանությունը լիարժեքորեն ապահովի վարչապետի՝ ցույցերի մարդաքանակն ու նրա անվտանգությունը»։