12 / Մարտ / 2021 : 12-34

Լուսանկարը, որում երևում է հայ զինվորը, 3 լավագույններից մեկն է ճանաչվել World Press Photo միջազգային հեղինակավոր մրցույթում (լուսանկար)
 

Հայաստանը ներկայացնող լուսանկարիչն առաջին անգամ հաղթել է World Press Photo ֆոտոժուռնալիստիկայի միջազգային հեղինակավոր մրցույթում։ Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորը» «Ժամանակակից խնդիրներ/մեկ լուսանկարով» անվանակարգում 3 մրցանակակիրներից մեկն է` մոտ 5 հազար լուսանկարից:

Առաջին հայացքից թվում ա խեղճ զինվորն ինչ ահավոր պայմաններում ա քնում չէ՞, բայց իրականում Արցախի հարավային հատվածում, որտեղ առաջնագիծը ճեղքված էր և այլևս չկային խրամատներ, պայմանները շատ ավելի ծանր էին։

Չկար ոչ խրամատ, որ արկերից պաշտպանվես, ոչ ցելոֆան, որ գցեիր տակդ քնեիր, ոչ մեքենա էր մոտենում, որ սնունդ բերեր, ոչ էլ լուանկարիչ էր գալիս, որ նկարեր, ոչ էլ լրագրող էր գալիս, որ հավայի կամեռայի դեմն ասեիր հաղթելու ենք։

Հարավային ուղղությունն ամենադաժանն էր, ամենաանտերը, ամենամոռացվածը, ամենաանտեսվածը, ամենաանհայտկորածը։

Տիգրան Վարագ

Դիտվել է 70566անգամ
Վերջին լուրեր