Ինձ թվում է, որ թշնամին հստակ կոորդինատ է տվել, որ տղայիս խփեն. Արտակ Հովհաննիսյան
Անկեղծ ասած, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ինձ թվում է, որ թշնամին հստակ կոորդինատ է տվել, որ տղայիս խփեն: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում հայտարարել է Արցախյան պատերազմի հերոսներից Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:
«Շատ էր շրջանառվում որդուս լուսանկարը, անունը, իսկ Ալբերտը թշնամու բազմաթիվ կենդանի ուժերի վնաս է հասցրել: Բացի այդ, հստակ հարվածել է թշնամու ռազմատեխնիկայի եւ լուրջ կայանների վրա, անգամ մենք զարմանում էինք, թե ինչպես կարելի է հրետանիով նման գործ անել: Որդուս վիրավորումը եղել է գլխի եւ որովայնի շրջանում: Չգիտեմ, միգուցե եթե ունենար այդ չարաբաստիկ բրոնեժիլետը, գուցե փրկվեր Ալբերտը, չգիտեմ...
Ալբերտի վիրավորման մասին ոչ ոք հստակ բան չի պատմում, որովհետեւ չեն կարողանում խոսել: Նրա հետի զինվորը մինչ օրս չի կարողանում ուշքի գալ, մինչ օրս էլ հենց Ալբերտի մասին բան ենք հարցնում, այլայլվում է»,-ասել է նա:
Առավել մանրամասն՝սկզբնաղբյուր կայքում