15 / Մարտ / 2021 : 13-17

Ես երբեք չեմ կոտրվել, չեմ նախանձել, չեմ բամբասել. Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը, ով ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում,  Instagram-ի իր էջում գրել է.

«Շատ են եղել դժվար պահեր` նույնիսկ օրհասական, բայց ես երբեք չեմ վհատվել, չեմ կոտրվել, չեմ նախանձել ուրիշների երջանիկ հայացքներին, չեմ բամբասել ու չեմ մեղադրել ժպտացողին։

Ես միշտ վստահ եմ եղել, որ կարող եմ հաղթահարել կյանքի բոլոր փորձությունները, շնորհակալ եմ եղել ամեն մի փոքր լույսի ու հույսի համար ու էդպես հաջողության լումաները հավաքելով կուտակել եմ իմ բաժին սերն ու երջանկությունը։

ԸՆՏԱՆԻՔ, ահա թե որտեղից է սկսվում ձևավորվել մարդու մարդ լինելը, իսկ եթե դառում ես մարդ ուրեմն մնացածը հաստատ կստացվի»:

Դիտվել է 23392անգամ
Վերջին լուրեր