15 / Մարտ / 2021 : 13-33

 ՊՆ փոխնախարարը՝ Կապանի հենակետը հանձնելու լուրի մասին

 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հերքում է համացանցում տարածվող տեղեկությունը, թե Ադրբեջանին է հանձնվելու Կապանում գտնվող N հենակետը:

Այս հարցին Սարգսյանն անդրադարձավ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Որևէ դիրքի հանձնելու մասին խոսք չի եղել և չի լինում»,- ասաց Սարգսյանը:

Համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ առկա անձինք նշում են, թե հրահանգ է եղել, որ Կապանի N հենակետը պետք է հանձնվի Ադրբեջանին:

Դիտվել է 27593անգամ
Վերջին լուրեր