Կապանի առաջնագծում որևէ լուրջ մտահոգության առիթ չկա․ ՊՆ փոխնախարար

Տարածված տեսանյութի հետ կապված Ռազմական ոստիկանությունում իրականացվում է նյութերի նախապատրաստություն: Իսկ Կապանի առաջնագծում որևէ լուրջ մտահոգության կարիք կամ առիթ չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊՆ փոխնաարար Արման Սարգսյանը:
«Անվտանգային մասով որևէ խնդիր չկա: Այս պահին ՊՆ-ն ու ԳՇ-ն ամեն ինչ անում են զինվորների վիճակը, իրենց պայմանները բարելավելու ուղղությամբ: Սրանք ընթացիկ աշխատանքներ են, որոնք իրականացվում են ամենօրյա ռեժիմով»,-ասել է նա։