15 / Մարտ / 2021 : 13-54

Դիտարկելով մեր վերջին 30-ամյա պատմությունը, պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել նոր պատերազմի. ՊՆ փոխնախարար
 

Որևէ մեկն այս պահին չի կարող հստակ ասել, որ նոր պատերազմ է լինելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ բացառում է արդյո՞ք ինքը, որ մոտ ժամանակներս նոր պատերազմ կլինի:

«Ըստ իս, եթե նման խնդիր լինի, բնականաբար պետությունն ամեն քայլ կձեռնարկի: Բայց, դիտարկելով մեր վերջին 30-ամյա պատմությունը, պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել նոր պատերազմի: Իսկ այս պահին նման հարց բարձրացնելու, կամ նման միտք բարձրացնելու անհրաժեշտություն չկա»,-ասել է նա:

Դիտվել է 17659անգամ
Վերջին լուրեր