Որոնողական աշխատանքները վերսկսվել են
Որոնողական աշխատանքները վերսկսվել են: ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական երկու ջոկատ այսօր աշխատում են Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Արցախյան պատերազմում զոհված ու մինչ օրս որպես անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնման և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից տարհանման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1499 աճյուն: