16 / Մարտ / 2021 : 11-37

Հովիկ Աղազարյանը լկտի է անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լկտի է անվանել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Մարդը ինչքան լկտի պետք է լինի, որ

կեղծած լինելով 1995թ խորհրդարանակաան և 1996թ նախագահական ընտրությունները,

ամենավերջին վախկոտի նման 1998թ մի հատ «փըխկ» ից փախչի պատասխանատվությունից,

2013թ նախագահական ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ հայտարարի, որ ինքը արդեն 68 տարեկան է,

և, ըդհանրապես, պատասխանատվության ամենամեծ մասնաբաժինը ունենա երկրում արձանագրված բոլոր բացասական իրողություններում,

ու, երբ նկատվում են քաղաքական կայունությանը միտված դրսևորումներ`ցինիկաբար հանդես գա նման առաջարկությամբ:

հ.գ. խոսքս վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա վերջին մտքերին` քաղաքական ճգնաժամի «հաղթահարելուն միտված»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ միակ ելքը Փաշինյանի հրաժարականն է եւ անձեռնմխելիության երաշխիքների ապահովմամբ ապաստանումը արտերկրում:

Դիտվել է 11617անգամ
Վերջին լուրեր