16 / Մարտ / 2021 : 11-50

Դուք որբացրել եք Հայաստանն ու հիմա անզիջում գզվռտոցով քաշքշում եք նրան մեկ մի կողմ, մեկ մյուս. Կարին Տոնոյան

ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ նմանվում է ծերացած մի մոր, որի որդիներն հանուն իրենց շահի բզկտում են նրան ու նրա ունեցվածքը......

Առավոտյան բացում ես սոցցանցերն ու... նորից բզկտոց, նորից ապատեղեկատվություն, նորից խմբային շահերին զոհաբերվող որբացած Հայաստանս......

Չէ, ձեզանից ոչ ոք չի սիրում Հայաստանը... դուք որբացրել եք Հայաստանն ու հիմա անզիջում գզվռտոցով քաշքշում եք նրան մեկ մի կողմ, մեկ մյուս... Իսկ Մայր Հայաստանին մայր է պետք, մոր ինքնազոհ հոգատարություն, իր բնի ու ձագերի համար կենացմահու կռվի պատրաստ մայր.....

Հայ մայրեր, ժամանակն է ոտքի ելնելու ու տեր կանգնելու մեր բունն ու մեր մոլորված զավակներին... հիշո՞ւմ եք Դաշտենցին՝ «Վիշապ օձը փթաթվել է թխսկանի բնին ու վերջին խայթոցին է պատրաստվում...»:

Կկարողանա՞նք, արդյոք, այնպես սպանել վիշապին, որ ոչ բույնը վնասվի, ոչ էլ ճտերը.... Պիտի՛ կարողանանք, մայրական ինքնազոհ սիրո՛վ պիտի կարողանանք մեր տունն ազատել այս ատելությունից, այս անզորությունից, նվաստացումից ու խեղճությունից...

Մենք դա կարո՛ղ ենք...

Կարին Տոնոյան

Դիտվել է 36429անգամ
Վերջին լուրեր