Կրակոցներ՝ Էջմիածնում. շոշափվում են ինչ-որ «Շիշ բռնող» և «Պիպո» անուններ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 14-ին վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։
Ժամը 21։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցում 2 տասնյակից ավելի անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դեպքի մասին, չգիտես ինչու, Արմավիրի մարզի «մեծն» ոստիկանապետ, իրեն մարզի թիվ 1 իրավապահ համարող Կարեն Հակոբյանը տեղեկացված չի եղել, իսկ կռվի ժամանակ, որ հնչել են կրակոցներ, դա հաստատում են նաև SHAMSHYAN.com-ի աղբյուրները՝ հայտնելով, որ հնչել է մի քանի կրակոց։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցների մեջ շոշափվում են տարբեր անուններ, այդ թվում՝ ինչ-որ «Շիշ բռնողի», «Պիպոյի»։
Հուսով ենք՝ ոստիկանությունը հետաքննություն կսկսի և կպարզի՝ արդյո՞ք նշված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, և ովքեր են «Շիշ բռնողն» ու «Պիպոն»։
Հանրությունը «Պիպո» գիտի միայն «Դոն Պիպոյին», իսկ վերջինս, մեր տեղեկություններով, հանրապետությունում չէ։