17 / Մարտ / 2021 : 12-28

Ինչպես Նիկոլ Փաշինյանը ոստիկանական ուժերի ուղեկցությամբ ժամանեց ԿԳՄՍ նախարարություն (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 17-ի առավոտյան ժամանեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Նրան տեղափոխող ավտոմեքենան հասավ մինչեւ շենքի դռան մոտ, որը գտնվում է շենքի ներսի մասում:

Հիշեցնենք, որ այօր առավոտից ԿԳՄՍ նախարարության շենքը  չորս կողմից շրջապատված էր ոստիկաններով. երկու կողմից փակվել էր Վազգեն Սարգսյանի փողոցը:

Բանն այն է, որ վելի վաղ Դաշնակցականները հայտարարություն էին տարածել, որ ակցիա են իրականացնելու նախարարության մոտ, ինչով պայմանավորված էլ հավանաբար ոստիկանական ուժեր են բերվել:

Սակայն ինչպես պարզվեց, որ ՀՅԴ-ականները որևէ ակցիա էլ չեն իրականացնելու, ուղղակի ցանկացել են հանրությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչպես է Փաշինյանը տեղաշարժվում, ինչ գումարներ են ծախսվում նրա մի քանի մետր տեղաշարժի համար:

 

Դիտվել է 19971անգամ
Վերջին լուրեր